News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում անասնագլխաքանակը աճի ե΄ւ խոշոր եղջերավորների ե΄ւ մանր եղջերավորների: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին, ֆեհսբուքյան ուղիղ  եթերի ժամանակ ասել է նա:

«Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում անասնագլխաքանակը աճի ե΄ւ խոշոր եղջերավորների ե΄ւ մանր եղջերավորների, քանի որ ըստ էության Հայաստանում արտահանման անսահմանափակ հնարավորություն կա: Եւ հիմա, քանի որ Հայաստանում մենաշնորհները վերացված են, որեւէ արհեստական խոչընդոտ չկա, մենք աշխատում ենք, որ հանրամատչելի արտահանման մեխանիզմներ ձեւավորվեն եւ  արտահանումը լիարժեք օգտագործվի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ լուրջ առաջընթաց է ապրում գինեգործությունը, եւ դա պետք է շարունակվի:

Վարչապետի կարծիքով` բանկային համակարգը պետք է լրջորեն աջակցի այս ողջ գործընթացին եւ իրենք անընդհատ բանկային համակարգի հետ քննարկում են տոկոսադրույքների իջեցման հնարավորությունները:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում 1-1.5 տոկոսով նվազեցին հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները, ինչը փոքր, բայց կարեւոր քայլ է: Պետության ամենակարեւոր ֆունկցիաներից է աջակցել այս պրոցեսին: Եւ ընդհանուր առմամբ մենք Հայաստանը պատկերացնում ենք Հայաստանը էկոհամակարգի շրջանակներում, ինչն ուղղված է նբնության պահպանմանն ուղցղված տնտեսության զարգացմանը»-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ տնտեսական աճի մոդելը չպետք է հիմնվի հանքաարդյունաբերության վրա, քանի որ  տնտեսության այդ ճյուղի վրա տնտեսական աճը մարդն իր կյանքում ընդհանրապես չի զգում: Ըստ նրա տնտեսկան աճի մոդելը պետք է լինի ներառական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ