News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որեւէ բաժնեմաս չունի եւ երբեւէ չի էլ ունեցել:

Հայտարարությունում ասվում է.

«Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց եւ թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը:

Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որեւէ բաժնեմաս չունի եւ երբեւէ չի էլ ունեցել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը եւ գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ