News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի՝ 55.120.792 ՀՀ դրամ արժողությամբ ձկան պահածոյի, 5.352.000 ՀՀ դրամ արժողությամբ տոմատի մածուկի, 99.486.900 ՀՀ դրամ արժողությամբ տավարի մսի պահածոյի, 95.100.000 ՀՀ դրամ արժողությամբ խտացված կաթի բաղադրությունները չեն համապատասխանել նորմատիվ փաստաթղթերով սահմանված սննդի չափանիշներին:

Մասնավորապես՝ տոմատի մածուկում կերակրի աղը եղել է 0.33 տոկոս՝ 0.5-ից 0.7 տոկոսի փոխարեն, տավարի մսի պահածոյում մսի եւ ճարպի զանգվածային մասը եղել է 46.65 տոկոս՝ 56 տոկոսի փոխարեն, ձկան պահածոյում ընդհանուր թթվայնության ցուցանիշը եղել է 0.13 տոկոս՝ 0.3-ից 0.6 տոկոսի փոխարեն, խտացրած կաթի յուղի զանգվածային մասը եղել է 8 տոկոս՝ 8.5 տոկոսի փոխարեն:

Նկատի ունենալով, որ ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներում առերեւույթ առկա են խոշոր չափերով ապրանքների սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու հատկանիշներ՝ նշված փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ