News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միգրացիայի գործընթացը երկրի վիճակի կարեւորագույն ցուցանիշներից մեկն է, քանի որ դրանով կարելի է որոշել դրա զարգացումը: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանը:

Ուստի, ըստ նրա, միգրացիայի խնդիրը մշտապես քաղաքականացվում է: «Այդպես էին վարվում նախորդ իշխանությունները: Օրինակ, բացասական սալդոն նվազում էր, եւ դա նրանք գնահատում էին որպես սեփական ձեռքբերում»,- բացատրեց Եգանյանը: Ընդ որում, նա հիասթափություն հայտնեց ներկայիս Հայաստանի իշխանություններից՝ հայտարարելով, որ նրանք, ըստ էության, շարունակում են իրենց  նախորդների քաղաքականությունը: 

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից օգտագործվող տվյալները ոչ մի ընդհանուր բան չունեն միգրացիայի տվյալների հետ, քանի որ խոսքը կամ միգրացիոն հոսքերի ժամանակավոր կրճատման մասին է կամ կապված է զբոսաշրջային հոսքի աճի հետ:

Իսկ միգրացիայի պատճառը, ըստ Եգանյանի, հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Եվ հիմնականում խնդիրը ոչ թե աշխատանքի բացակայությունն է, այլ աշխատավարձի ցածր մակարդակը: Մնացած պատճառներն են, ըստ դեմոգրաֆի, այսպես կոչված «հոգեկան-բարոյական» հանգամանքները: Իհարկե, վերջին շրջանում, ըստ Եգանյանի, դրանք ինչ-որ չափով նվազել են:

«Միգրացիան ունի նաեւ արտաքին նշաններ, որոնք շատ ավելի կարեւոր են, քան ներքինները: Հիմնականում դա կապված է Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակի հետ, մասնավորապես՝  Ռուսաստանից դեպի Հայաստան ուղարկվող տրանսֆերների», - ասաց Եգանյանը` հավելելով, որ վերջին տարիներին տնտեսական իրավիճակը Ռուսաստանում բարդացել է, եւ դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի վրա:

Դեմոգրաֆը նաեւ պարզաբանեց, որ Միգրացիոն հոսքերը Հայաստանից բաժանվում են երկու կատեգորիայի: Առաջին դեպքում, մարդիկ հեռանում են եւ չեն վերադառնում, իսկ երկրորդը ժամանակը կամ աշխատանքային միգրացիան է, որը կազմում է տարեկան միգրացիայի ընդհանուր թվի 40-ից 45 տոկոսը: Ընդ որում, Եգանյանը շեշտեց, որ երկու կատեգորիաներն էլ բացասական հաշվեկշիռ ունեն: Օրինակ, յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունը  20-ից 25 հազար աշխատունակ քաղաքացի է կորցնում:

«Իմ կարծիքով, այժմ ավելի հեշտ է կասեցնել միգրացիոն գործընթացը, քան ապահովել մարդկանց հոսքը դեպի Հայաստան»,- եզրափակեց փորձագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ