News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փարիզի մերձակայքում՝ Տրապ քաղաքում, դանակով զինված տղամարդը  սպանել է երկու մարդու եւ ծանր վնասվածք հասցրել եւս մեկի, հաղորդում է RFI-ն:

Ոստիկանությունը հարձակվողին չեզոքացնելու համար հրազեն է կիրառել: Նա մահացել է ստացված վմասվածքներից, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Իվլին դեպարտամենտի իշխանություններին: Հարձակման համար պատասխանատավությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

AFP-ն ոստիկանության աղբյուրին վկայակոչելով հաղորդում է, որ այժմ քննությունը փորձում է պարզել՝ արդյոք խոսքն ահաբեկչական հարձակման մասին է:

 Europe 1 ռադիոկայանն իր հերթին հարձակման ականտեսներին վկայակոչելով հաղորդում է, որ 1982 թվականին ծնված տղամարդը առավոտյան ժամը 10-ին մտել է Կամիյ Կլոդել փողոցի տներից մեկը, իսկ տաս րոպեից դուրս է եկել դանակներով ձեռքին եւ գոռալով «Ալահ Աքբար»: Այդ ժամանակ ոստիկանները, որոնք ժամանել էին դեպքի վայր, կրակել են հարձակվողի վրա՝ լրջորեն վնասելով նրան:

Միաժամանակ Europe 1-ը նշում է, որ այս փուլում քննիչները հակված են հարձակման կենցաղային վարկածին, քանի որ հանցագործության զոհեր են դարձել հարձակվողի հարազատները:

Ավելի ուշ France 2-ը հեռուստաալիքը ոստիկանության աղբյուրին վկայակոչելով հաղորդել էր, որ մահացածները հարձակվողի մայրն ու քույրն են:

Վերսալեսի դատախազությունը սկսել է միջադեպի հետաքնությունը, մինչ նրան չի միացել վարչության հակաահաբեկչական բաժինը:

Միեւնույն ժամանակ, «Իսլամական պետություն» խմբավորումը արդեն պատասխանատվություն է ստանձնել հարձակման համար, հաղորդում է AFP-ն:

Հարձակվողը 2016-ից ներառված է եղել այսպես կոչված S ցուցակում, ուր ընդգրկվում են պետական անվտանգության համար վտանգ ներկայացնող անձինք: Նրան կասկածում էին ահաբեկչության աջակցության մեջ: Սակայն ՆԳ նախարարի խոսքով, խոսքն ավելի շատ հոգեպես անհավասարակշիռ մարդու մասին է, քան ահաբեկչական խմբավորման անդամի:

AFP հաղորդմամբ հենց Տրապից, որի բնակչությունը կազմում է մոտ 30 հազար մարդ, ԻՊ զինյալներին աջակցելու համար Սիրիա եւ Իրաք են մեկնել մոտ 50  մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ