News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառում 81-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2018 թվականի օգոստոսի 22-ին Գավառ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1937 թվականի ծնված բնակչուհին՝ գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տարեց կնոջ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։

Նախնական տվյալներով ՝ 2018թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաներում, կնոջն այցելել է հարևանը՝ 41-ամյա տղամարդը, որի ժամանակ էլ վերջինս աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ: Դեպքից հետո տղամարդը դիմել է փախուստի, իսկ տուժած կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ 41-ամյա տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում ոստիկանները բացահայտել են 36 տարվա վաղեմության սպանությունը ԴՆԹ-ի նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ
Հանցագործները կապել էին նրան, ծեծել, այնուհետեւ խեղդամահ արել…
Պետերբուրգում հարբած տղամարդը պատահաբար հրազենային վիրավորում է հասցրել կնոջը
Սեպտեմբերի 21-ին հաղորդում է ստացվել, որ Պետերբուրգի փողոցներից մեկում մի խումբ անձինք օգտագործել են ոգելից խմիչքներ եւ մասնակցել ծեծկռտուքի…
Տաջիկստանում վիրավորվել են ռուսաստանցի պայմանագրային զինծառայողներ․ ՌԴ դեսպանությունը հետեւում է իրավիճակին
Ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Դուշանբեի հիվանդանոցներից մեկում․․․
ՌԴ Վոլգոգրադի մարզում կալանավորվել է «օրենքով գող» Նոդար Ջինչվելաշվիլին եւ մի քանի հեղինակություններ
Իրավապահները «Ինտերֆաքսին» հայտնել են, որ քրեական աշխարհի չորս ներկայացուցիչները կալանավորվել են Վոլոգդայում եւ Չերեպովցիում․․․
63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Վաղարշակ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ...
Հրաձգություն՝ Նոր Օռլեանում․ զոհվել է մեկ դեռահաս, հինգ մարդ վիրավոր է
Նոր Օռլեասնի ոստիկանությունը հայտնում է, որ հրաձգությունից հինգ տուժածները 15-17 տարեկան դեռահասներ են, եւ միայն մեկն է մեծահասակ տղամարդ․․․