Օգոստոսի 23-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված անձ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿՀ հանրային կապերի բաժնից:

«Նուբարաշեն> ՔԿՀ-ում կալանավորված Արարատ Նիկողոսյանը երեկ երեկոյան ուշագնաց է եղել, ինչի կապակցությամբ շտապօգնություն է կանչվել, որն էլ արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,-ասացին ՔԿՀ հանրային կապերի բաժնից:

Կալանավորված անձը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով` այն է սպանություն` ծանրացնող հանգամանքներով:

Նշենք, որ Արարատ Նիկողոսյանը մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ: