News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Գերմանիան կարող են զարգացնել համագործակցությունը մի շարք ուղղություններով: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կանցլերը նշեց, որ ուրախ է գալ Հայաստան ոչ միայն Առաջին Հանրապետության 100-ամյակի տարում, այլեւ՝ ժողովրդավարական բարեփոխումների ժամանակաշրջանում:

«Երեւանը 2800 տարեկան է: Հայաստանը հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող երկիր է: Սակայն այն բաց է նաեւ նորի, ապագայի համար»,- նշել է Գերմանիայի կանցլերը՝ արձանագրելով, որ Գերմանիայում հետեւել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ հանրահավաքներին եւ թավշյա հեղափոխությանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների հարաբերությունները, խոսել են այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն հետագա հարաբերությունները ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների ձեւաչափով:

«Հարաբերությունները լավն են, սակայն դրանք կարող են էլ ավելի ընդլայնվել»,- նշել է Կանցլերը՝ համագործակցության խոստումնալից հարաբերությունների շարքում նշելով տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, գիտությունը: Կողմերը անդրադարձել են նաեւ Գերմանիայում ապաստան հայցող հայաստանցիների հարցին: «Մենք ուրախ ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ եւ պատրաստ ենք նպաստել դրա իրականացմանը»,- ասել է Մերկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն,...
ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե...
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի եւ Զուրաբիշվիլու հետ...
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ