News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Բաքու կատարած այցի նախօրեին դաշնային կառավարության մարդու իրավունքների լիազորված ներկայացուցիչ Բերբել Քոֆլերը նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների անբավարար իրավիճակի մասին, գրում է DW-ն:

Այս երկրում քաղաքացիական իրավունքները դեռեւս շատ դեպքերում սահմանափակ են, ինչպես եւ լրատվամիջոցների, հավաքների եւ խոսքի ազատությունը, «Redaktionsnetzwerks Deutschland» խմբի մեջ մտնող հրատարակություններին տված հարցազրույցում ասել է նա:

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ խնդրահարույց է, ասել է Քոֆլերը: Ընդդիմության ներկայացուցիչները, իրավապաշտպանները եւ քննադատող լրագրողներն ահաբեկված են սպառնալիքներով, ձերբակալություններով եւ որոշ դեպքերում իշխանություններից կախված դատական մարմինների հետապնդումներով:

Նրանք, ովքեր բացահայտ քննադատում են կառավարությանը, բանտարկվում են կամ հեռացվում են քաղաքացիական ծառայությունից, երկրից հեռացած քաղաքական ակտիվիստների ընտանիքի անդամների վրա  ճնշում է գործադրվում:

Ադրբեջան այցը կլինի Անգելա Մերկելի Անդրկովկասի երկրների շրջագայության վերջնական մասը: Մինչ այդ Գերմանիայի կանցլերը այցելել էր Վրաստան եւ Հայաստան: Բաքվում Գերմանիայի կառավարության ղեկավարը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

AFP-ն նշում է, որ Գերմանիայի համար Ադրբեջանը հիմնականում հետաքրքիր է որպես էներգիայի մատակարար: Այս համատեքստում դրա նշանակությունը, ամենայն հավանականությամբ, կմեծանա նաեւ Տրանսանատոլիական գազամուղի շինարարության շնորհիվ, որը կձգվի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով մինչեւ հունական սահման: Ենթադրվում է, որ այս խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի որոշ չափով նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ