News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես որպես ոստիկանության պետ որդեգրել եմ առավել թափանցիկ գործելաոճ եւ արձանագրել, որ այսուհետ ոստիկանության բոլոր կարեւոր որոշումներն ընդունելու ենք միասին՝ հանրային քննարկումների, վերլուծությունների, շփումների արդյունքում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստում հայտարարել ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ 7-ամյա դադարից հետո ստեղծվել է այս հասարակական խորհուրդը:

Նրա խոսքով, որքան մոտ է կանգնած ոստիկանությունը հասարակական ինստիտուտներին, այնքան արդյունավետ է գործում:

«Մեզ համար արդեն նկատելի է դրական իմաստով հասարակության վերաբերմունքի փոփոխության եւ վստահության աճի դիմանիկան ոստիկանության նկատմամբ:

2018-ի երկրորդ եռամսյակում ոստիկանության ստորաբաժանումներին ստացված հաղորդումների թիվը առաջին եռամսյակի համեմատությամբ, երբ արձանագրվել էր 33 753 հաղորդում, աճել է 12 578-ով կամ 37,3 տոկոսով՝ կազմելով 46 313 հաղորդում: Այս աճը ոչ թե հանցավորության աճի հետ է կապված, այլ մեր օգնությանը դիմելու աճի ցուցանիշն է»,-ասաց ոստիկանապետը:

Նա հավելեց, որ նմանատիպ պատկեր է նաեւ ոստիկանությունում ստացված բողոք-դիմումների ուղղությամբ. երկրորդ եռամսյակում դրանք աժել են շուիրջ 44,1 տոկոսով՝ հասնելով 2378-ի:

Վալերի Օսիպյանը անուն առ անուն ներկայացրեց հասարակական խորհրդի անդամներին եւ նրանց հանձնեց վկայականները: Նրանց թվում էին մասնավորապես Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելա Սարգսյանը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը , ակտիվիստ Արամ Մանուկյանը, լրագրող Փայլակ Ֆահրադյանը եւ այլք:

Ժաննա Ալեքսանյանին Օսիպյանն ասաց, որ իր քննադատություններն օգնում են, որ ոստիկանությունն ավելի հասանելի լինի եւ արդյունավետ աշխատի, իսկ Արամ Մանուկյանին էլ վկայականը հանձնելիս հիշեցրեց, որ հիմնականում հանդիպել են փշալարերի տարբեր կողմերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ