News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ օգոստոսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման եւ արդյունավորման համար:

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ քաղաքական կյանքում տեղ գտած փոփոխություններին` նշելով, որ իբրեւ Քրիստոսին հավատացող ժողովուրդ մեր ժողովուրդն հույսով ու լավատեսությամբ ջանքեր է ներդնում կերտելու իր խաղաղ, ապահով եւ բարօր կյանքը, պատրաստակամ` հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին եւս, պիտի շարունակի ըստ ամենայնի ջանքեր գործադրել այս ուղղությամբ` դրանում զորակից լինելով նաեւ ՀՀ իշխանություններին:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:

Անգելա Մերկելն իր հերթին ուրախություն արտահայտեց Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն այցի հնարավորության համար` լինելով Սուրբ Էջմիածին եւ Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։

Կանցլեր Անգելա Մերկելը Նորին Սրբությանը ներկայացրեց այցից եւ հանդիպումներից ստացած իր տպավորությունները: Նա գոհունակությամբ փաստեց, որ իր այցը համընկավ Հայաստանում տեղ գտած փոփոխություններին` հաստատելով, որ Գերմանիան ցանկանում է այդ ճանապարհին բարեկամ ու գործընկեր լինել եւ վերահաստատում է պատրաստակամությունը ընդլայնելու գործակցությունը տարբեր ոլորտներում:

Զրույցի ընթացքում քննարկված մի շարք թեմաների մեջ առանձնացվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Գերմանիայի Կաթոլիկ եւ Ավետարանական Եկեղեցիների հետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետն ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի նաեւ իր շնորհակալությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ դրսեւորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաեւ ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի առնչությամբ: Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց Ադրբեջանի ղեկավարության կողմից չդադարող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, ինչը մեծապես վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անթույլատրելի նկատեց Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ատելության եւ թշնամանքի հրահրումը։ Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին նվիրեց ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների հետեւողական ոչնչացման մասին պատմող մի գիրք։

Տեղեկացնելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ կազմակերպվող երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումների արդյունքների մասին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության ջանքերով ղարաբաղյան հիմնախնդիրը կգտնի իր խաղաղ կարգավորումը:

Հանդիպմանը նաեւ մտահոգություն արտահայտվեց Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման վերաբերյալ:

Գերմանիայի կանցլերը, կիսելով ներկայացված մտահոգությունները, հաստատեց, որ Գերմանիայի կողմից եւս ջանքեր կգործադրվեն նպաստելու համար արծարծված խնդիրների հանգուցալուծմանը: Տիկին Անգելա Մերկելը հանդիպման ընթացքում նաեւ իր շնորհակալությունը հայտնեց Սիրիայից փախստականներ ընդունելու եւ նրանց աջակցելու համար:

 Զրույցին ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը եւ երկու երկրների դեսպանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումը․ ճեմարանն ավարտեց 24 սան
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը...
Գարեգին Բ-ն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանին անցած տարածքներում հայկական ժառանգության պահպանման հարցը
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց վերջինիս…
Սիրիան ամեն ջանք գործադրում է հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Սիրիայի դեսպանը՝ Գարեգին Բ-ին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նոր դեսպանին…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի և ՄԻՊ-ի հետ
Հանդիպման ավարտին Արտակ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Նորին...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ իրավաբանական միության պատվիրակությանը
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Վարպետյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ կազմակերպության նպատակն է տարբեր միջազգային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ