News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը  ծանոթանալու նպատակով  օգոստոսի 25-ին կոմբինատ էր  այցելել  Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր  Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Ի դեպ, այդ պատվիրակության կազմում է նաև   «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետեր,    «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ուղեկցությամբ  գերմանացի պատգամավորը  շրջայց  կատարեց ձեռնարկության տարածքում, ծանոթացավ  ընկերության աշխատանքին և իրականացվող ծրագրերին:

Նշենք, որ  պաշտոնական  Բաքվի որոշմամբ Բունդեսթագի պատգամավոր  Ալբերտ Վայլերի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան արգելվել է: Վերջինս  հայտնվել է  Ադրբեջանի ԱԳՆ-ի պատրաստած՝ Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակում:  Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Ալբերտ Վայլերը նշեց, որ այս հանգամանքը իր ազդեցությունն է ունենալու գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա:  Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ