News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshayn.com-ը:

Ժամը 07։50-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Հովսեփյանն է, ով, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Միեւնույն ժամանակ ահազանգ է ստացվում, որ Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ, վթարված Lexus մակնիշի 35 ՏC 248 համարանիշի ավտոմեքենա կա։ Տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվում է Արաբկիրի բաժին, ու դեպքի վայր ժամանած Արաբկիրի ոստիկանները բաժնի պետ Ա. Վաթյանի գլխավորությամբ պարզում են, որ նշված ավտոմեքենան կապ ունի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Ս. Հովսեփյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի հետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ վթարից հետո Lexus-ի միջից վարորդն ու ուղևորը դուրս են գալիս և մեքենան թողնելով վթարված վիճակում՝ դիմում են փախուստի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ