ՀՀ Արարատի մարզում ողբերգական պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 26-ին ժամը 15։40-ի սահմաններում Opel մակնիշի 34 ՍZ 932 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն Արարատի մարզի 30-ամյա բնակչուհի էր, ավտոմեքենայում եղել է իր ընտանիքի հետ։ Նրանք մեկնում էին Երեւան՝ խաղարկության մասնակցելու։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։