News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործողություններում չկա այն հանցակազմը, որոնցում նրանք մեղադրվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

«Ապստամբելու իրավունքը բնական իրավունք է, որն իրականացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամները, եւ բնական է, որ նրանք պետք է օգտվեն մարդասիրական իրավունքից»,- ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ Վարուժան Ավետիսյանի հորդորը՝ դադարեցնել քրական հետապնդումը խմբի անդամների նկատմամբ եւ մարդասիրական իրավունք կիրառել, պետք է քննության  առարկա դառնա դատարանում:

Լիպարիտ Սիմոնյանը նոր իրավիճակում հնարավոր համարում է մարդասիրական իրավունքի քննարկումը:

Նշենք, որ երեկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դեռ պատրաստ չէ միանշանակ եւ վերջնական պատասխան ու գնահատական տալ «Սասնա ծռերի» կոչին՝ մարդասիրական քայլ անել ու դադարեցնել իրենց նկատմամբ հետապնդումը:

Կարելի է միանգամից ասել՝ ոչ, բայց մարդիկ բան են խնդրել, պետք է ուսումնասիրել. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» կոչի մասին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ