News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փորձագետները կազմել են 2018 թվականին թողարկված լավագույն սմարթֆոնների ցանկը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Business Insider պորտալը:

Նորույթներից մեկը, որի համար, ըստ հոդվածի հեղինակների, «արժե գումար ծախսել», չինական OnePlus 6-ն է: Սմարթֆոնի անհերքելի առավելություններն են որակյալ տեսախցիկը, Qualcomm Snapdragon 845 պրոցեսորն ու 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությունը:

Մասնագետներն ուշադրություն են հրավիրել նաեւ  6.4 դյույմանոց OLED էկրանով, հզոր մարտկոցով եւ լավ տեսախցիկով Galaxy Note 9-ի` Samsung-ի նոր արտադրանքի վրա: Լավագույն հնգյակում է հայտնվել նաեւ կորեական ընկերության մյուս ֆլագմանը՝ Samsung Galaxy S9-ը, որը, հեղինակների կարծիքով, ամենագեղեցիկն է գոյություն ունեցող սմարթֆոններից: Պորտալի ֆավորիտներից մեկն է դարձել LG G7 Thinq-ը, որը iPhone X-ի Android տարբերակն է հիշեցնում, սակայն մի քանի հարյուր դոլարով ավելի էժան է:

Փորձագետների ուշադրությանն է արժանացել եւս մեկ նորույթ՝ Motorola-ի Moto G6-ը, որը ցանկի ամենաբյուջետային գաջեթն է հանդիսանում: Նրանք նշել են սարքի մեծ՝ 5.7 դյույմանոց էկրանը, հզոր եւ արագ լիցքավորիչ սարքը եւ լավ տեսախցիկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ