News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանացի լրագրող Մեշալե Տոլուն վերադարձել է Գերմանիա այն բանից հետո, երբ Թուրքիայի դատարանը չեղարկել է երկրից դուրս գալու արգելքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ձախ հոսանքին հետեւող տեղեկատվական ԷԹՆԱ գործակալությունում աշխատող Տոլուն Թուրքիայում կալանավորվել է նախորդ տարվա մայիսին ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով, իսկ դեկտեմբերին նրան ազատ են արձակել ստորագրությամբ չհեռանալու մասին։ Ապրիլի 20-ին լրագրողը հայտնել է, որ Թուրքիայի դատարանը չեղարկել է երկրի սահմանները լքելու արգելքը։

Գերմանիա ժամանելուց հետո նա մամուլի ասուլիսով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է, որ իր հարյուրավոր գործընկերներ, ընդդիմադիրներ եւ ուսանողներ շարունակում են բանտերում մնալ։

Նա հայտնել է նաեւ, որ մտադիր է կրկին մեկնել Թուրքիա իր դեմ հետագա դատական գործընթացներին մասնակցելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ