News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ լարված իրավիճակ էր. ոստիկանների ու փողոցում առեւտուր անողների միջեւ միջադեպ է գրանցվել: Առեւտրականները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ոստիկանները քաշքշելով, հագուստը պատռելով ոստիկանության բաժին են տարել առեւտուր անող մի կնոջ:

Ասում են՝ հրապարակում խաղալիք են վաճառում, բայց մի քանի օր է՝ ոստիկանները թույլ չեն տալիս, հետապնդում են իրենց:

Իրարանցման ընթացքում կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել:

Առեւտրականները հայտարարում են, որ բարոյական վնասի փոխհատուցում են պահանջելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ