Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն են հայտնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, հատկապես Իդլիբում հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Գերմանիայի կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտը երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցից հետո:
Զրույցի ընթացքում նրանք Ռուսաստանին «սիրիական կառավարության հետ չափավոր գործողությունների» կոչ են արել եւ հորդորել միջոցներ ձեռնարկել հետագա Էսկալացիայի կանխարգելման համար, ասել է նա: Նրա խոսքով, կողմերը քննարկել են նաեւ Ուկրաինան, Արեւմտյան Բալկանները եւ առեւտուրը: