Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը, իսկ վերջնական որոշումը կայացվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կոնսենսուսի հիման վրա: Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նա կրկին նշեց, որ ներկայումս կազմակերպության տարբեր հարթակներում քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին որոշում էր կայացվել գլխավոր քարտուղարի ռոտացիոն համակարգի ներդրման մասին՝ 3 տարի ժամկետով: Առաջին գլխավոր քարտուղարն էր նշանակվել Յուրի Խաչատուրովը Հայաստանի կողմից: Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո Երեւանում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել: Այս կապակցությամբ Երեւանը նախաձեռնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը: Այսպիսով, անհասկանալի է՝ կմնա արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին մինչեւ երեք տարվա ժամկետի ավարտը:





























