News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի հայկական օրենսդրական հանձնախմբի շարքերն են համալրել երկու նոր անդամներ Ջես Գաբրիելը եւ Լուզ Ռիվասը:

Գաբրիելն ու Ռիվասը միացել են իրենց գործընկերներին, այդ թվում` Սենատի նախագահի ժ.պ. Քեվին դե Լեոնին, սենատոր Էնթոնի Փորթաթինյոյին, սենատոր Սքոթ Ուիլքին, Խորհրդի մեծամասնության առաջնորդ Իան Քալդերոնին, խորհրդի անդամ Քանսեն Չուին, Խորհրդի հանրապետական առաջնորդ Բրայան Դեյլին, խորհրդի անդամներ Հիթ Ֆլորային, Լորա Ֆրիդմանին եւ Էդրին Նազարյանին:

«Հայ-ամերիկյան համայնքը մեծ ներդրում է ունեցել Սան Ֆերնանդոյի հովտի եւ Քալիֆորնիա նահանգի զարգացման մեջ: Ինձ համար մեծ պատիվ է Քալիֆորնիայի հայկական օրենսդրական խորհրդի անդամ լինելը, եւ ես անհամբերությամբ եմ սպասում իմ կոլեգաների հետ աշխատելուն, որպեսզի ամերիկահայերն իրենց տեղն ու ձայնի իրավունքն ունենան նահանգի քաղաքականության մշակման գործում», - ասել է խորհրդի անդամ Ջես Գաբրիելը:

Լուզ Ռիվասն իր հերթին ասել է, որ հպարտ է հայկական հանձնախմբին միանալու պատվին արժանանալու համար:

«Մեծ հաճույքով ավելին կսովորեմ հայկական մշակույթի մասին, ինչպես նաեւ կնպաստեմ Կապիտոլի եւ տեղի շրջանի իշանությունների միջեւ լավ հարաբերությունների հաստատմանը: Հայ համայնքը չափազանց երկար է խտրականության ենթարկվել, եւ ես հույս ունեմ պաշտպանել ու խթանել նման երկարակյաց մշակույթի գաղափարներն ու նպատակները ողջ Կալիֆորնիայի տարածքում», - ասել է նա:

Քալիֆորնիայի հայկական օրենսդրական հանձնախմբը ծառայում է որպես հարթակ Քալիֆորնիայի Սենատի եւ Խորհրդի անդամների համար, որտեղ կհայտնաբերվեն են ամերիկահայերի հիմնական խնդիրները, եւ կնպաստեն Քալիֆորնիայում հայկական համայնքի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ