News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


«S.O.S Սեւան» նախաձեռնության անդամները արդեն դիմել են խորհրդարան՝ խնդրելով հանդես գալ Սեւանա լճից ջրառի դեմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էկոլուր» ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանը՝ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ։ Ակցիայի մասնակիցները  պահանջում են լճից լրացուցիչ ջրառի մասին կառավարության ներկայացրած օրինագիծը մերժել։

Զարաֆյանը պնդում է, որ իրենք ունեն այն բանի հաստատումը, որ հերթական ջրառը ոչ մի կերպ չի օգնելու Արարատի մարզի գյուղացիներին իրենց խնդիրների լուծման համար, քանի որ այդ կարգի խնդիրները կապված են ոչ թե ջրի լրացուցիչ ջրառի, այլ վատ կառավարման հետ։

«Քանի դեռ կառավարման հարցն ամբողջությամբ չի փոխվել, լրացուցիչ ջրառը չի փրկի այդ գյուղացիներին։ Երկրորդ՝ Սեւանում իրավիճան ակնհայտորեն վատթարացել է։ Այս ամենն ակնհայտ է...Այս տարի ոչ մի զբոսաշրջիկ չի եկել Սեւանի սարսափելի վիճակի պատճառով, քանի որ ոչ ոք չի ցանկանում ոլղալ կեղտոտ ջրում»,–հավելել է նա։

Նշենք, որ «S.O.S Սեւան» նախաձեռնության անդամները հանդես են գալիս «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։

Օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ, այսինքն ավելացնել 40 մլն խմ-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ