News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակությանը՝ բնական ռեսուրսների կառավարման մասնագետ, թիմի ղեկավար Ջակոպո Մոնզիլի գլխավորությամբ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է FAO-ի Հայաստանի գրասենյակի մշակած ‹‹Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման եւ գյուղական  կանաչ աճի մեղմման միջոցով» ծրագրային հայտը «Կանաչ կլիմայի հիմնադրամին» ներկայացնելու գործընթացը; Մշակվող ծրագրի  շրջանակներում նախատեսվում է Հայաստանում տնկել 4700 հեկտար անտառ։

Առանձնացված հարցերի շարքում կողմերը դիտարկել են նաեւ «Կանաչ կլիմայի հիմնադրամի» լիազոր ազգային մարմնի՝ Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ծրագրի իրականացման հնարավորությունները։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ  համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր։

Տպել
Ամենաշատ