News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր Ամերիաբանկում տեղի ունեցավ հանդիպում ԱՊՀ մի շարք երկրների (Բելառուս, Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան) լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ լրագրողներին ներկայացվեցին Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնի տեխնիկական հնարավորությունները: Լրագրողները ծանոթացան նաև Բանկի գործունեությանն ու պատմությանը, ունեցան շրջայց «Կամար» բիզնես կենտրոնում և Բանկի գլխամասային գրասենյակում:    

Հանդիպման ժամանակ ներկայացվեց նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ Ամերիաբանկում տվյալների մշակման նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամապատասխաներ անվտանգության և անխափանության ժամանակակից պահանջներին, թույլ կտար ապահովել բանկի բոլոր գործառնությունների իրականացումը և կունենար ընդլայնման հնարավորություն:

Հայտարարված մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվեց «Սոֆթլայն» ընկերությունը, որն ունի նմանատիպ օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ փորձը և բոլոր մասնագիտական կարողությունները:

«Սոֆթլայն» ընկերությունը նախագծեց տվյալների մշակման կենտրոնի ինժեներական համակարգերը և իրականացրեց շինմոնտաժային բոլոր աշխատանքները: Առաջին փուլը՝ նախագծումը, կատարվեց ամենասեղմ ժամկետում, և բոլոր տեխնիկական լուծումները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո սկսվեց շինարարության փուլը, որն ավարտվեց 2017թ. դեկտեմբերին:

Նոր շենքում տեղադրված են տվյալների մշակման կենտրոնի համար անհրաժեշտ բոլոր ինժեներական համակարգերը, որոնք համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության եվրոպական ISO չափանիշներին և անվտանգության 3-րդ մակարդակի (Tier3) պահանջներին:

«Մենք վաղուց ենք համագործակցում Ամերիաբանկի հետ, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում նման մեծ տեխնոլոգիական ծրագրի իրագործումը: Մեր նախկին համատեղ փորձի շնորհիվ Սոֆթլայնի ու Ամերիաբանկի մասնագետները ծրագիրն իրականացրին սահմանված ժամկետում և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով», – նշեց Հայաստանում «Սոֆթլայն» ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարինե Եղոյանը: 

Ամերիաբանկի համար կառուցվեց տվյալների մշակման՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող կենտրոն, որը կապահովի բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը:

«Մեր սպասումներն արդարացան՝ բանկի տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքը ոչ միայն լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, այլև ունի համապատասխան ռեզերվ ու նախատեսված է երկարաժամկետ զարգացման և ընդլայնման համար: «Սոֆթյալն» ընկերության մասնագետները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալ հմտություններ և ապացուցել, որ կարող են իրականացնել բարդ տեխնիկական ծրագրեր»,- նշեց Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

Ամերիաբանկ ՓԲԸ մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկորեն զարգացող բանկերից է և երկրի ամենակայուն ու խոշոր ֆինանսական հաստատություններից մեկը: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ըստ 2018թ. առաջին եռամսյակի տվյալների՝ Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Բանկը բազմիցս արժանացել է հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների մրցանակներին՝ Euromoney, Global Finance, The Banker:

«Սոֆթլայն» ընկերության մասին

«Սոֆթլայն» ընկերությունը մշակում է բիզնեսի թվայնացման տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը տրամադրում է առաջադեմ, հուսալի տեխնոլոգիաներ ու կիբերանվտանգության միջոցներ և աշխարհի ամենատարբեր երկրներում գործող մի շարք կազմակերպությունների վստահված գործընկերն է: Մասնավորապես, ընկերությունը գործունեություն է ծավալում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Լատինական Ամերիկայում ու Հարավ-Արևելյան Ասիայում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 50 երկրում: Համագործակցելով ՏՏ լուծումների գլոբալ մատակարարների հետ՝ Սոֆթլայնը կիրառում է լավագույն փորձը և շարունակաբար զարգացնում իր կարողությունները՝ աշխարհի 5 մայրցամաքներում մեծածավալ նախագծեր իրականացնելու համար: 2017թ. «Սոֆթլայն» ընկերությունների խմբի հասույթը կազմեց 1,19 մլրդ ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ