News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 28-ին ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 34 ZP 846 համարանիշի ավտոմեքենան եւ վրացական համարանիշներով Iveco մակնիշի բեռնատարը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են, եւս 2-ը մահացել են Արմավիրի բժշկական կենտրոնում:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդիներ են. տղաները 7, 9 եւ 15 տարեկան էին։ Նրանք Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչներ էին՝ 42-ամյա Մարատ Արսենյանը եւ 15-ամյա Արթուր, 14-ամյա Վահան եւ 7-ամյա Արգիշտի Արսենյանները։

Պարզվել է, որ «07»-ը, մինչեւ վրացական համարանիշներով բեռնատարի հետնամասին մխրճվելը, բախվել է Աշտարակի քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Հակոբ Բունիաթյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PV 193 համարանիշի ավտոմեքենային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ