News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ–ում էներգետիկայի ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերը ուղղված են էներգետիկ անվտանգության, հուսալիության եւ էներգետիկ անկախության բարձրացմանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին պաշտոնավարման 100 օրերի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի, իսկ վերականգնվող էներգետիկան Հայաստանի  համար համարվում է առաջնահերթություն եւ այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի:

«Մենք անում ենք ամեն հնարավորը, որ թուլացնենք ՀՀ կախվածությունը այլ էներգառեսուրսներից։ Հայաստանը իրավունք չունի հետ մնալ արեւային էներգիայի զարգացման համաշխարհային միտումներից՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու արեւային էներգիայի օգտագործման հնարավորությունները»,–նկատեց նախարարը։

Նա հավելեց, որ բազմակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է ՀՀ-ում իրականացնել արեւային էներգիայի զարգացման ծրագրիր: Մասնավորապես, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը 100 մեգավատ հզորությամբ արեւային կայաններ կառուցվեն Հայատանում:

«Դրա հետ մեկտեղ էլեկտրաէներգիայի սակագները մինչեւ 5 մեգավատտ արեւային կայանների համար կկազմի 23.8 դրամ առանց ԱԱՀ–ի, իսկ  5 մգվտ եւ ավելի հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերությունների առաջարկած փաթեթները»,–նշեց նա։

Կա նաեւ պայմանավորվածություն հողմային էներգիայի զարգացման հարցում, ԱՄԷ–ից եւ Իսպանիայից երկու ընկերություններ, ինչպես նաեւ մի չեխական ընկերություն մտադիր են ՀՀ–ում հողմային կայաններ կառուցել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ