News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հաղթական տրամադրվածությամբ ենք եկել, որովհետեւ իմ ձեռքին է մի ցուցակ, որտեղ ներառված են քաղաքացիներ, մասնագետներ, որոնք պատրաստ են ստանձնել քաղաքային կառավարումը, դրա համար ունեն գիտելիքների բազա: Այս մասին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշել «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:

«Ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյանը, մեր ապագա քաղաքապետի թեկնածուն, երկրորդ տեղում ես եմ, երրորդում Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն է, 4-րդում՝ Անի Սամսոնյանը: 5-րդ տեղում ավագանու անդամ Հարություն Բաբայանն է: Այնուհետեւ գալիս են Տիգրան Տեր-Մարգարյանը, «Ռեպատ Արմենիա»-ի ղեկավար Վարդան Մարաշլյանը»,-ասաց նա:

Խաժակյանի խոսքով՝ Արտակ Զեյնալյանը անցել է այնպիսի ճանապարհ, որը եզակի է քաղաքական գործիչների համար, ունի բոլոր հմտությունները, որով հնարավոր կլինի քաղաքի խնդիրները լուծել: «Նա ունենալով փայլուն իրավական գիտելիքներ, կառավարչական հմտություններ, կարող է ստանձնել քաղաքային տնտեսւթյան մեծ բեռը: Մենք Զեյնալյանին տեսնում ենք ընտրովի ամենամեծ պաշտոնում՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում»,-ասաց նա:

Խաժակյանը նշեց, որ իրենց ցուցակը բաղկացած է խորհրդանշական 111 անունից:

Անդրադառնալով «Լույս» դաշինքի շանսերին, Խաժակյանն ասաց. «Հաղթանակը ենթադրում է ձայների մեծամասնությունը, թե ինչ տոկոսային հարաբերությամբ, որոշելու են մեր քաղաքացիները, բայց մենք ունենք մեծամասնության հավակնություն: Շանսերը գնահատում եմ հաղթական, բայց դրանք չեմ դիտարկում որեւէ մեկի հետ համեմատականության մեջ»,-ասաց նա:

«Լույս» դաշինքը առաջարկում է  Երեւանում կուտակված խնդիրների կոնկրետ եւ ժամակացուցային լուծումներ, առաջարկում է զարգացում: Կարգախոսը չեմ բացահայտի, բայց մեր ծրագիրը Երեւանի արդար եւ արդյունավետ կառավարումն է: Ծրագիրն արդեն պատրաստ է, սպասում ենք քարոզարշավին, որ հրապարակենք»,-իր խոսքն ամփոփեց Խաժակյանը:

Նշենք, որ «Լույս» դաշինքի ցուցակն ունի հետեւյալ տեսքը. Արտակ Զեյնալյան, Դավիթ Խաժակյան, Անի Խաչատրյան, Անի Սամսոնյան, Թեհմինա Վարդանյան, Անահիտ Բախշյան, Հարություն Բաբայան, Տիգրան Տեր-Մարգարյան, Վարդան Մառաշլյան, Անդրանիկ Հակոբյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ