Պակիստանը Հայաստանը չի ճանաչում իբրեւ անկախ պետություն։ Ինչպես հայտնում է SalamNews-ը, այս մասին Ադրբեջանում Պակիստանի դեսպանատանը հայտարարել է այդ երկրի դեսպան Աբդուլ Համիդը։
«Միջազգային իրավունքը բացեիբաց արհամարհող երկիրը, որը օկուպացրել է այլ երկրի տարածքները, չի կարող Պակիստանի բարեկամը լինել»,- հայտարարել է նա։
«Մենք սատարել եւ սատարելու ենք Ադրբեջանին։ Ադրբեջանի խնդիրը դա նաեւ Պակիստանի խնդիրն է»,- հայտարարել է դեսպանը։