News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ընտրություններում բոլորն էլ  «Ժառանգության» մրցակիցն են, բայց մրցակիցների մեջ կան ուղղակի բարեկամական մրցակիցներ։ Այս մասին այսօր՝օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Նա որպես բարեկամ մրցակցի օրինակ մատնանշեց Հայկ Մարությանին. «Այն ուժերը, որոնք ընդդիմության շարքերում պայքարել են այսօրվա համար, մենք այդ ուժերին համարում ենք բարեկամ մրցակիցներ»։

Շանսերի առումով Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքացիները պետք է գնահատեն, ապա հավելեց, որ երեւանցիներին ներկայացնելու են նաեւ «Ժառանգության» անցած ուղին, որը ծրագրից ավելի կարեւոր է. «Բաց ճակատով մասնակցելու ենք ընտրություններին, քանի որ «Ժառանգություն»–ը այն քչաթիվ ընդդիմադիր կուսակցություններից էր, որ չտրվեց իշխանությունների գայթակղություններին, մշտապես եղավ քաղաքացու եւ պետության շահի կողքին՝ շատ հարվածներով կրելով, սակայն չկորցրինք մեր սկզբունքայնությունը»։

Խոսելով ծրագրի մասին, նա նշեց, որ այն զարգացման ծրագիր է, սակայն չունի հիմնական կետ, քանի որ Երեւանի խնդիրները շատ չեն. «Մենք Երեւան քաղաքը զարգացնելու խնդիր ունենք, ոչ միայն առօրեական, կոմունալ խնդիրները լուծելու, այլ նաեւ զարգացման խնդիր ունենք լուծելու»։

Իրենց թեկնածուի մասին «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշեց, որ ընտրություններին գնում են 2013 թվականի ընտրություններին հաղթած թեկնածուով. «Անձնավորություն, որը 2013 թվականի ընտրություններին հաղթել է։ Անձնավորություն, որը 1988 թվականից վերադարձել է հայրենիք եւ հայրենադարձության հրաշալի օրինակ կարող է դառնալ։ Անձնավորություն, որն իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին»։

Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին բոլորիս փրկեց արյունահեղությունից իր աչալրջության եւ խոհեմության շնոհիվ»։

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ կարգախոսը «Ժպտա»–ն է, իսկ ցուցակում 49 հոգի է ընդգրկված, երկրորդ հորիզոնականում ինքն է, երրորդում՝ Հովսեփ Խուրշուդյանը։

Լրագրողի ճշգրտող հարցին, թե ինչ կապ ունեն նախընտրական տեսահոլովակի կադրերում երեւացող Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, նա շեշտեց, որ կադրերը 2013 թվականից են։

Դիտարկմանը, թե ինչ է կարծում, կարող է Կենտրոնանան ընտրական հանձնաժողովը եւ նրա նախագահ Տիգրան Մուկուչյանը երկար տարիներ ընտրությունների կեղծումը արդարացնելուց հետո, այժմ պետք է շարունակի իր գործառույթները, որին նա պատասխանեց. « Այն, որ ԿԸՀ–ը շատ մեղքեր ունի, ակնհայտ է, որովհետեւ արդարացրել է ընտրակեղծարարությունը, սակայն մենք գիտենք, որ  ընտրակեղծարարությունը այլ մարդիկ էին կազմակերպում, ԿԸՀ–ն միայն արդարացնում էր, ներկա լույսի ներքո ԿԸՀ–ն իր գործառույթները կիրականացնի, կեղծ տվյալներ չի հրապարակի»։

Մարտիրոսյանը  հավաստիացրեց՝ ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում էլ միայնակ չեն իշխելու, ճիշտ է «Սասնա ծառերն» ու «Հիմնադիր խորհրդարանը» չեն մասնակցում ավագանու ընտրություններին, սակայն կաշկանդված չեն համագործակցության հարցում, հատկապես եթե նախկինում եղել է համագործակցության  հաջող փորձ։

Նկատառմանը, թե խոսում են ի սկզբանե հեղափոխության կողքին կամ հեղափոխության մեջ լինելու մասին, սակայն այն ժամանակ, երբ ՔՊ–ի թիմը քայլերթով գալիս էր, Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի կողքին էր կանգնած, նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանն էր մասնակցում, նա նշեց. «Այդ նույն նախագահն էր, որ այդ իրավիճակում բավականին դրական դերակատարություն ունեցավ, ինքն էր, որ երկխոսության կանչեց Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին։ Հետո չեք գտնի մարդու, որին Աստծո տված բարեւը չեք տա՝ անգամ Սերժ Սարգսյանին։ Չպետք է մոռանալ նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ–ում է ծնվել, կրթություն ստացել, այլ արժեհամակարգ է դավանում, իսկ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելով Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություն տվեց նրան դրական դեր խաղալ այդ գործընթացում»,–հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ