ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 29-ին կազմել է 482.60 դրամ՝ նվազելով 0.13 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 563.24 դրամ (նվազել է 1.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 621.83 դրամ (նվազել է 1.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.10 դրամ (նվազել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 231.19 դրամ, ոսկի՝ 18,809.21 դրամ, պլատին՝ 12,490.34 դրամ: