News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շախմատ առարկայի ուսուցումը դպրոցում ուսումնական պլանով կշարունակվի այնպես, ինչպես կա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին,  լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շախմատ, ՆԶՊ եւ ֆիզկուլտուրա առարկայի,  Հայոց եկեղեցու պատմություն,ազգային երգ ու պար էս բոլոր առարկաների հետ կապված բարձրացվում են խնդիրներ, որոնք պետք է լուծել առաջիկա ամիսներին: Հիմա ուսումնական պլանով կշարունակվի այնպես, ինչպես կա»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանի կարծիքով պետք է փոխել շախմատ  առարկայի դասավանդման ձեւը:

«Ես կարծում եմ շախմատ առարկան բավականին լավն է, օգտակար է աշակերտի համար, պարզապես այս առարկան ծնողների համար է: Եւ պետք է փորձենք առարկան այնպես դասավանդել, որ քիչ բան մնա ծնողներին տանը անելու»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ