News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաեւ հեղափոխությանը մասնակցած շատ անհատներ ու գործիչներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով, ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ Հայկ Մարությանը, երկրորդը ՔՊ անդամ Սրբուհի Ղազարյանն է, երրորդը՝ հայտնի մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն է:

Ցուցակի տասնյակում տեղ են գտել նաեւ Տրդատ Սարգսյանը, Մեսրոպ Պապիկյանը, Վահագն Հովակիմյանը, Սուրեն Էրամջյանը, հայտնի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, բլոգեր Իզաբելա Աբգարյանը եւ «Առաքելություն» կուսակցությունից Հրատ Սարգսյանը:

Ցուցակում ընդգրկված է 170 հոգի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Ելք» դաշինքի հետ համագործակցում է միայն ԱԺ-ում «Ելք» դաշինքի ձեւաչափում, իսկ «Իմ քայլը» դաշինքը թույլ է տալիս ավելի լայն, հեղափոխական թիմի ընդգրկում ապահովել: Նա ընդգծեց, որ իրենց դաշինքում են մշակութային գործիչ Նարինե Թուխիկյանը, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, հանրային ակտիվիստներ Լեւոն Զաքարյանը, Արմեն Կոտոլյանը, Արամ Մանուկյանը, Արման Իսկանդարյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը, «Դինգո» ՀԿ-ի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

Մենք հանդես ենք գալիս որպես հեղափոխություն իրականացրած թիմ եւ հույս ունենք, որ մեր հաղորդակցությունը քաղաքացիների հետ, այդպես էլ շարունակվելու է»,-ասաց Կոստանյանը:

Նա հավելեց, որ ամենօրյա ռեժիմով, բակային հանդիպումներով, սոցիալական մեդիայի օգտագործմամբ իրենք երկխոսելու են Երեւանի քաղաքացիների հետ:

ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ներկայացրել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված առաջին 50 թեկնածուների ցանկը: Նրանք են՝Հայկ Մարության, Սրբուհի Ղազարյան, Սերգեյ Սարգսյան(մանկաբույժ), Տրդատ Սարգսյան, Մեսրոպ Պապիկյան, Լուսինե Բադալյան, Վահագն Հովակիմյան, Սուրեն Էյրամջյան, Իզաբելա Աբգարյան, Հրաչ Սարգսյան, Ալեքսանդր Ավետիսյան, Արթուր Մանուկյան, Նարինե Թուխիկյան, Հայկ Ցիրունյան, Նիկոլայ Բաղդասարյան, Գայանե Մելքումյան, Արամ Մանուկյան, Լևոն Զաքարյան, Հայկ Հովհաննիսյան, Գայանե Աբրահամյան, Գևորգ Բաբայան, Ռուբեն Հայրապետյան, Վահագն Գրիգորյան, Լիլիթ Պիպոյան, Աշոտ Մնացականյան, Արսեն Կարապետյան, Արման Իսկանդարյան, Եվա Թովմասյան, Պավել Մազմանյան, Նարեկ Զեյնալյան, Արմեն Կոտոլյան, Գայանե Եղիազարյան, Հակոբ Մելիքյան, Արման Հարությունյան, Ռուբեն Սիմոնյան, Սոնա Ղազարյան, Սերգեյ Հարությունյան, Արթուր Իսպիրյան, Կարեն Անտաշյան, Արուսյակ Ջուլհակյան,Վիկտոր Մնացականյան, Հայկ Սարգսյան, Գայանե Վարդանյան, Դավիթ Խաչատրյան, Սուրեն Գալստյան, Էդուարդ Ավետիսյան, Օվսաննա Հովսեփյան, Ավետիս Գասպարյան, Էդգար Բարսեղյան, Արթուր Դավթյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ