News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանցին ձայն կտա ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածուին: Այսօր՝ օգոստոսի 29-ին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանը:

Նա նաեւ նշեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ-ի ցանկի առաջին եռյակի անունները. առաջին տեղում ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, երկրորդ տեղում՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հակոբյանը, երրորդ հորիզոնականում՝ ՀՅԴ Երեւան քաղաքի կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանը:

Ընդհանուր առմամբ, ՀՅԴ-ի ցանկում 77 անձ է ներառված:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Վահագն Մատինյանը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերին իրենց մրցակից են համարում, միաժամանակ, սակայն, համոզմունք հայտնեց, որ երեւանցին ձայն կտա իրենց թեկնածուն:

«Երեւանցին Դաշնակցությանը ձայն կտա, քանի որ մեր քաղաքապետի թեկնածուն երեւանցի է, մեծ սեր եւ հարգանք է վայելում: Մեր թեկնածուները հիմնականում բարձր պրոֆեսիոնալիզմով անձնավորություններ են, ովքեր լավ գիտեն իրենց գործը»,- հավելեց ՀՅԴ հայաստանյան կառույցի անդամը:

Ծրագրային առանձնահատկությունների մասին Մատինյանը ոչինչ չասաց, խորհուրդ տվեց սպասել. առաջիկայում հրապարակելու են: Իսկ ավագանու այս ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցելու է «Միասին՝ հանուն Երեւանի» կարգախոսով:

Լրագրողների դիտարկմանը, թե, մամուլի հրապարակումների համաձայն, ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածուն քրեական գործով՝ Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ է եղել, Վահագն Մատինյանն ասաց՝ 1994 թվականին ՀՅԴ-ն այդ ժամանակվա իշխանությունների կողմից արգելվեց, իսկ կուսակցության ամբողջ վերնախավը, այդ թվում՝ Միքայել Մանուկյանը, շինծու գործերով ձերբակալվեց:

«Եթե այդ գործը շինծու չլիներ, հետո նա ազատ չէր արձակվի»,- հավելեց Վահագն Մատինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ