News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀԱՀ-ում Կրյուգերի հարավաֆրիկյան ազգային արգելոցում սաֆարիի մասնակիցը տեսանկարել է, թե ինչպես է իր կողքից ճանապարհով անցել առյուծների պրայդը: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում՝ Kruger Sightings ալիքում, փոխանցում է Lenta-ն: 

Ճանապարհորդ Ռեմ Գոյելը պատմել է, որ վաղ առավոտյան, երբ արգելոցում այլ մեքենաներ չեն եղել, պրայդի է հանդիպել, որի մեջ մոտ 15 առյուծ կար: «Դա աներեւակայելի էր: Մեր բախտը շատ բերեց, որ առյուծները մեր կողքից անցան: Ես հատուկ ճամփեզր դուրս եկա, որ նրանց ճանապարհն ազատեմ»,- իր հիացմունքն է հայտնել նա: Սակայն արդեն մի քանի րոպե հետո կենդանիները ճանապարհից հեռացել են հայտնված ավտոմեքենաների պատճառով:

Տեսանյութին կցված նկարագրությունից հետեւում է, որ արգելոցի այցելուներին առաջին անգամ է հաջողվել ճանապարհին տեսնել եւ նկարահանել այդպիսի մեծաթիվ պրայդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ