News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 30-ի նիստում մաքսային եւ հարկային արտոնություն տրամադրել «ԱՐՄՕՅԼ» ընկերությանը:

Մասնավորապես, որոշվեց ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարով հետաձգել «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումներ նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշեշով, որ խոսքը վերաբերում է «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից Եղվարդ քաղաքում նավթավերամշակման գործարանի կառուցմանը: Նա հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկում լրացուցիչ ուսումնասիրության նպատակով հարցը հանվեց օրակարգից, քանի որ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը որոշել էր կասեցնել գործարանի կառուցումը. «Մենք արդեն ստացել ենք բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մեկ այլ որոշում, որը բեկանել էր իր իսկ կայացրած որոշումը՝ հիմք ընդունելով ընկերության կողմից ներկայացված փաստարկներին հակափաստարկների բացակայությունը: Այսինքն ընկերթյունն ազատ է իր գործունեությունն իրականացնելու մասով: Առնվազն այս պահին չկա այն հիմքը, որով կասեցված էր գործունեությունը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե այսինքն բնապահպանական սպառնալիքների վերաբերյալ կասկածները փարատվա՞ծ են, ինչին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այն ժամանակ գործարանի կառուցումը կասեցվել էր այն հիմքով, որ պետք է շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի որպես նավթավերամշակման գործարան, սակայն քննարկումների արդյունքում պարզվել է, որ դա ոչ թե նավթի վերամշակում է, այլ արդեն եղած նավթամթերքի վերամշակում, որը երկու տեսակի արտադրանք է տալու»:

Իր հերթին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ «Փորձաքննություն» ՊՈԱԿ-ը այս պահին ուսումնասիրում է հարցը եւ դեռեւս չունի իր դրական եզրակացությունը. «Այսինքն դեռեւս չկա պատասխանը՝ արդյոք այդ գործունեությունը ենթակա է պարտադիր փորձաքննության, եւ դրանից հետո արդյոք դրական եզրակացություն ստանում է, թե ոչ»:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ կոնկրետ սարքավորումներ ներկրելու արտոնություն տալու մասով առարկություն չունեն, սակայն եթե հետագայում պարզվի, որ ենթադրենք բացասական եզրակացություն է ստանում գործունեությունը, ապա այն չի կարող շարունակվել:

Ի վերջո, որոումն ընդունվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ