News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-ին ժամը 11-ին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի: Այս մասին որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 30-ի նիստում:

Որոշման նախագծում նշվում է, որ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Նշենք, որ այս օրինագծերով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ