News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ինձ համար շատ ցանկալի կլինի, որ տնօրենները որեւէ կերպ ներգրավված չլինեն քաղաքական պրոցեսների մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին դպրոցի տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: 

«Որեւէ մեկը որեւէ տնօրենի չի կարող ասել, որ նա հրաժարվի իր կուսակցական պատկանելությունից, եթե նա դա չի ցանկանում: Եվ ընտրական պրոցեսին ներգրավվելը նույնպես մենք չենք կարող արգելել, դա ձեր ցանկությամբ է: Ինձ տնօրեններ են զանգում, ասում՝ կարելի՞ է ես ընդգրկվեմ հանձնաժողովի մեջ: Հարգելիներս, դա ձեր քաղաքացիական իրավունքն է՝ ընդգրկվել հանձնաժողովներում։ Բայց որեւէ մեկը դա ձեզ չի կարող պարտադրել։ Եթե դա ձեզ պարտադրում են, զանգեք նախարարություն եւ ասեք՝ մեզ պարտադրում են դա անել»,- հորդորեց նախարարը։

Տնօրեններին հետաքրքրեց հարցը, որ դպրոցներն ապաքաղաքականացնելու՝ կառավարության քայլերին հակառակ՝ ընտրատեղամասերը հենց դպրոցներում են։ Նախարարը պարզաբանեց. «Հիմա պետությունը լայն հնարավորություն չունի՝ մասնավոր հատվածից մեծ թվով տեղամասեր վարձակալելու համար: Մենք դրան ժամանակին կանդրադառնանք, կանցնենք դրան, երբ բավարար ֆինանսական միջոցներ ունենանք, որովհետև դա մեծ ֆինանսական միջոցների հետ է կապված։ Բայց եթե ուսուցիչն իր կամքին հակառակ ներգրավված չէ քաղաքական պրոցեսների մեջ, տնօրենը իր կամքին հակառակ չէ ներգրավված պրոցեսների մեջ եւ ինքը տեղամասում ուղղորդումներ չի անում՝ անկախ նրանից՝ իր դպրոցն է, թե՞ իր դպրոցը չէ, այստեղ որեւէ պրոբլեմ չկա, որ այդ տեղամասը դպրոցում է կամ մանկապարտեզում»:

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ ականատես է եղել, թե ինչպես է տնօրենը քվեատուփի «գլխին կանգնած»՝ աչքով-ունքով ծնողներին «իշմարներ» տալիս: «Ա՛յ սա պրոբլեմ է: Եվ ձեր որոշ դպրոցներում դա տեսել եմ, այստեղ նստած տնօրենների մասնակցությամբ եմ դա տեսել։ Իրենք էլ դա լավ գիտեն։ Մենք սա պետք է բացառենք, սա վարկաբեկում է դպրոցը»,- հավելեց նախարարը։ 

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ թիվ 71 դպրոցում մի ուսմասվար աչք էր փակել բոլոր տեսակի խախտումների վրա՝ լցոնումից մինչեւ ուրիշի փոխարեն ստորագրելն ու ուրիշի փոխարեն քվեարկելը:

«Երբ ասացի, որ ամաչում եմ քո փոխարեն, որ վաղը գնալու ես ու աշակերտ կրթես՝ այս կեղծիքներով հանդերձ, տեսնեիք՝ տնօրենը ոնց էր փեշերը փռել ու պաշտպանում ընտրակեղծարար ուսմասվարին։ Սա խայտառակություն է, որ կար դպրոցում»,-շեշտեց նախարարը։

Նա նկատեց, որ վերջին գործընթացների արդյունքում զգալի ձերբազատվել են այս երեւույթից, եւ պետք է ամեն ինչ անել՝ վերջնականապես ձերբազատվելու համար:

«Ես չգիտեմ՝ որքանով նախկին իշխանավորները, օլիգարխներն ազդեցություն ունեն այս կամ այն դպրոցի վրա: Այդ դպրոցներում եղել եմ նախկինում եւ գիտեմ, որ ունեցել են նման ազդեցություններ: Այդ ազդեցությունները մենք զրոյացնելու ենք»,-ընդգծեց ԿԳ նախարարը:

Տպել
Ամենաշատ