News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված Ռամադանի տոնական ճաշկերույթին ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Հայաստան հետ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։

Էրդողանը թուրքական լրատվամիջոցների ղեկավարների ներկայությամբ հայտարարել է. «Մինչ չհաղթահարվի Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը, մենք սահմանը չենք բացի։ Այդ մասին մենք իրենց ասել ենք։ Ալիեվ-Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումները ավելի հաճախակի են դարձել։ Ղարաբաղի խնդրի լուծման շատ մոտ մի կետում ենք։ Մինսկի խմբի աշխատանքները պետք է արագացվեն։ Շվեյցարիայի միջնորդությամբ սկսված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն առաջ է գնում, սակայն Մինսկի խումբը պետք է իր աշխատանքները արագացնի։ Առանց այս խնդրի կարգավորման՝ մենք քայլ չենք անի։ Անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանը ազատվի Սփյուռքի կողմից ղեկավարվելուց։ Սփյուռքից Հայաստանին ոչ մի շահ չկա», -ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ