Երեւանի Շենգավիթ համայնքում այսօր՝ օգոստոսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Շենգավիթի սեփական տներից մեկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դ.-ն է:
Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։