News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան մասին։ Իոսիֆ Դավիդովիչը ամենապահանջված եւ սիրելի արտիստներից էր, մտավորական, ականավոր գործիչ, ում անունն, անկասկած, համընդհանուր հարգանք է վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման վառ կողմնակիցը, արժանացել է ՀՀ պետական պարգեւների։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում  Իոսիֆ Դավիդովիչի ընտանիքին, մտերիմներին եւ հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասված է ցավակցական հեռագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ