News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հարավային Կովկասում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհանես Վան Դեր Կլաուին եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին:

Ողջունելով հյուրերին` Դավիթ Գեւորգյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանում` ուղղված փախստականների եւ ապաստան հայցողների իրավական, սոցիալական պաշտպանությանն ու ինտեգրմանը: «Հայաստանը կարեւորում է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն աջակցել է Հայաստանին թե Ադրբեջանից փախստականների, եւ թե այսօր Սիրիայի փախստականներին սոցիալական, իրավական պաշտպանության, ինտեգրման հարցերում: Հայաստանը համագործակցել է եւ առաջիկայում էլ նոր կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել եւ ՄԱԿ ՓԳՀ-ի, եւ նրա գործընկեր կազմակերպությունների հետ` եռակողմ ձեւաչափով»,-ասել է փոխնախարարը:

Դ. Գեւորգյանն առաջնահերթ է համարել փախստականների բնակարանային բարելավմանն ուղղված աշխատանքները, նշելով, որ այս եւ այլ խնդիրների լուծման հարցում ակնկալում է կազմակերպության հետ փոխգործակցություն:

Հարավային Կովկասում ՄԱԿ ՓԳՀ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար եւ վերահաստատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու պատրաստակամությունը: Ներկայացնելով ՄԱԿ-ի ՓԳՀ -ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին` նա հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նույնքան արդյունավետ կշարունակվի, որքան նախկինում էր:

ՄԱԿ ՓԳՀ-ի տարածաշրջանային ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել Միգրացիոն ծառայությանը կարողությունների զարգացման, փախստականների եւ ապաստան հայցողների իրավական պաշտպանության բարելավման ուղղությամբ: Միաժամանակ նա կարեւորել է ապաստան հայցողների ընդունման նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտությունը եւ վստահեցրել , որ կազմակերպությունն իր կողմից կփորձի դոնորներ գտնել` այս հարցում ՀՀ կառավարության նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության հետ համագործակցության ընդլայնմանը, Հայաստանում այլ երկրների քաղաքացիների ապաստանի տրամադրման ընթացակարգերին, փախստականների ինտեգրմանը եւ մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ