News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, պիտանի է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ բժշկական զննության արդյունքներով պարզվել է, որ Տրդատի մոտ առկա է  նախկինում զինծառայության չմեկնելու պատճառ նշված հիվանդությունը, սակայն ավելի մեղմ արտահայտված, ինչը չի խոչընդոտի ծառայության մեկնելուն:

Փաստաբանն ասաց, որ իր տեղեկություններով, քանի որ զինակոչի ժամկետն ավարտվել է, նա դեռ զինծառայության չի մեկնել, կշարունակի բժշկական հետազորություններ անցնել:

Հիշեցնենք, որ Տրդատ Խաչատրյանը դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով իրեն զորակոչել բանակ:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները հիվանդ չեն եղել, բայց ազատվել են զինծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ