News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ առայժմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող:

Զորավարժություններին մասնակցելու է շուրջ 10 երկիր, որոնց թվում են Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան, Ուկրաինան, Թուրքիան:

Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողությունների պատրաստականությունն է կամ ճգնաժամերին արձագանքը, ինչպես նաև հրամանատարական օղակի բարելավումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացված «Վեհանձն գործընկեր - 2018» (Noble Partner-2018) զորավարժություններին Հայաստանը մասնակցեց չորս հոգանոց պատվիրակությամբ:

Իսկ անցյալ տարի Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանը կրկին չէր մասնակցում: Վրաստանից պաշտոնապես հայտարարել էին, թե Հայաստանը հրավիրված է մասնակցելու, և որ պաշտոնական Երևանը վերջին պահին հրաժարվել է դրանց մասնակցել:

Իսկ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ այս հարցի առնչությամբ ասել էր, որ Հայաստանը չի մասնակցել՝ ելնելով այդ զորավարժության և մեր փոխգործակցության ՆԱՏՕ-ի հետ խնդիրների չհամընկնելու կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չհամընկնելու պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Ամենաշատ