News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ես հենց նոր վերադարձա Հայաստան կատարած հրաշալի ուղեւորությունից, որտեղ հպարտությամբ ականատես դարձա ինչպես իմ որդիները՝ Ադամը եւ Դենը, դարձան Հայաստանի քաղաքացիներ: Հայաստանի կառավարությունը շատ սիրալիր էր մեզ հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը:

«Ես ընդունում եմ, որ Հայաստանը անցնում է բազմաթիվ դրական փոփոխություններով, բայց լինելով 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ սպանված մարդկանց ժառանգորդ, ես կոչ եմ անում Հայաստանի նոր կառավարությանը եւ ապագա կառավարություններին հետեւել Նելսոն Մանդելայի՝ աշխարհի պատմության մեծագույն առաջնորդներից մեկի օրինակին եւ անհամբերությամբ սպասել՝ համախմբելով բոլոր հայերին ընդհանուր նպատակի համար՝ Հայաստանը դարձնել հայերի համար լավագույն վայր: Եթե Մանդելան վրեժ լուծեր իր հին թշնամիներից, որոնք ավելի քան երկու տասնամյակ նրան փակի տակ էին պահում, բոլորը կհասկանային նրան: Բայց նա ներեց նրանց եւ արժանացավ իր նախկին բանտակիցների հարգանքին եւ աջակցությանը եւ ողջ աշխարհի հիացմունքին:

«Երբ ես քայլում էի դեպի դարպասները, որոնք ազատության էին տանում, ես գիտեի, որ եթե անցյալում չթողնեմ իմ դառնությունն ու ատելությունը, ես դեռ բանտում կմնամ»:

Հայաստանի պատմության այս ճգնաժամային փուլում մեզ պետք են Նելսոն Մանդելայի սրտով եւ իմաստությամբ մարդիկ, ես լիահույս եմ, որ հենց այդ  էլ ունենք այսօր Հայաստանում:

Երբ մենք Հայաստանում էինք, Դենը, Ադամը եւ ես այցելեցինք Լեռնային Ղարաբաղ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի քանի պատերազմների վայր, որոնցից վերջինը եղել է 1992-1994 թվականներին: Այսօր առավոտյան ես կարդացի, որ Ադրբեջանի կառավոությունը Ղարաբաղ այցի պատճառով որդուս՝ Դենին կալանավորելու կարգադրագիր է տվել:

Այս աշխարհում կան շատ առաջնորդներ, բայց նրանց թվում քիչ են լավերը:

Որքան հեշտ է, լավ, հավատարիմ երիտասարդներին ուղարկել մահվան չմտածված  քաղաքական նպատակների պատճառով: 1968-ին, լինելով 18 ամյա ամերիկացի, ես գնացի Միացյալ Նահանգների բանակ: Որպես երիտասարդ լեյտենանտ, ես  կամավոր գնացի  Վիետնամի պատերազմ: Ստացա մեդալների իմ բաժինը, բայց ես շատ երիտասարդ էի եւ անտեղյակ,  որպեսզի հասկանայի այդ պատերազմի պատճառների անմտությունը, ես կուրորեն հետեւում էի իմ կառավարությանը: Երբ իմ ծննդյան օրը ես վերադարձա Վիետնամի պատերազմից, ես երդվեցի երբեք չպայքարել սխալի կողմից: Այդ ժամանակվանից ես ափսոսում էի, որ չեմ մտածել իմ մասին եւ սեփական եզրակացությունները եւ դատողությունները չեմ արել մինչեւ զենքը վերցնելը եւ անմեղ մարդկանց սպանելը: Ինչ վերաբերում է ադրբեջանցնիներին եւ թուրքերին, ես խորհուրդ եմ տալիս, որ դուք ձեր խելքով մտածեք, մինչեւ ձեր կառավարություններին լսելը. երբ խոսքը հայ ազգի դեմ թշնամության եւ ատելության բորբոքման մասին  է:  ԱՄՆ-ն խաղաղության եւ մարդու իրավունքների խորհրդանիշ էր, բայց այն կորցրեց այդ դիրքը, եւ ես չեմ տեսնում որեւէ երկիր, որը ժամանակակից աշխարհում պատրաստ է այդ  տեղը զբաղեցնել: Հետեւաբար, մարդիկ իրենք պետք է սովորեն փոխել իրենց կառավարությունը, երբ այն  պատերազմ է ցանկանում վարել: Հնարավոր է, Ադրբեջանի լավ մարդիկ կարող են մեզ ճանապարհ ցույց տալ:

Դենը փոխեց իր ժամանակացույցը եւ մեկ օր էլ մնաց Հայաստանում, որպեսզի Ցեղասպանության թանգարան այցելի:

Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է որեւէ կառավարություն որոշել սպանել գրեթե երկու միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց եւ երեխաների, բայց դա այն է, ինչ 1915 թվականին արեց թուրքական կառավարությունը: Աններելի է, որ թուրքական կառավարությունը անամոթաբար շարունակում է ժխտել այդ զանգվածային կոտորածը: Հայերի եւ թուրք ժողովրդի միջեւ գոյություն ունեցող ատելությունը վերացնելու եւ ներման հասնելու միակ ճանապարհը Թուրքիայի կառավարությանը ստիպելն է ճանաչել Ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել:

Ինչ վերաբերում է թուրք ժողովրդին, ես կասկածում եմ, որ Ցեղասպանության մասնակիցները ողջ են: Բայց աշխարհում չկա  հայ ընտանիք, այդ թվում նաեւ իմ ընտանիքը, որը Ցեղասպանության հետ կապված սարսափելի պատմություններ չունի: Այս ցավալի հիշողությունները կուղեկցեն մեզ, ատելություն առաջացնելով, որը կփոխանցվի մեկ սերնդից մյուսին, մինչեւ Թուրքիայի կառավարությունը ճանաչի իր նախնիների վարքը եւ ներողություն չխնդրի նրանց փոխարեն:

(Եվ ամոթ Իսրայելին, որ նա չի ճանաչել եւ չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը):

Ինչպես է հնարավոր, որ տեխնոլոգիաների եւ գիտելիքների այս անհավանական դարում աշխարհում նման աղքատություն եւ տգիտություն լինի: Դրա փոխարեն կա ադրբեջանական կառավարություն, որը փորձում է Ինտերպոլին ստիպել իմ որդուն Ղարաբաղ այցելելու համար կալանավորելու կարգադրագիր տրամադրել: Ադրբեջանում մարդիկ ավելի լավին են արժանի: Եթե կառավարությունը չի կարողանում իր մարդկանց ճիշտ տեղ տանել, ապա այդ մարդիկ պետք է փոխեն իրենց առաջնորդներին: Դա ոչ միայն ճիշտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, այլեւ աշխարհի բոլոր կառավարությունների համար»,- գրել է Բիլզերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Ամենաշատ