News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Զաբուլ նահանգում ավիահարվածների հետեւանքով վերացրել են «Թալիբան» արմատական շարժման երկու բարձրաստիճան հրամանատարների, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանության պետ Մուսթաֆա Մայարին:

Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ հրամանատարությամբ կոալիցիայի կործանիչը ուրբաթ Կալաթ քաղաքում հարձակվել է թալիբների թաստոցի վրա, թալիբների 2 հրամանատարները՝ Մուլլահ Ասադը եւ Մուլլահ Սանգարին վերացվել են, եւս մի քանի մարդիկ տուժել են:

2001 թվականին ԱՄՆ-ն Աֆղանստանում սկսել է հակաահաբեկչական ռազմական գործողությունը, ավելի ուշ երկրում ՄԱԿ ԱԽ պատժամիջոցի համաձայն՝ ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ ծավալվել են անվտանգության ապահովման միջազգային ուժերը (ISAF): ԱՄՆ եւ ISAF հրամանատարությամբ հակաահաբեկչական կոալիցիան պայքար է մղել «Թալիբան» շարժման եւ «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայինների դեմ:

2014 թվականին ՆԱՏՕ-ի երկրների ռազմական զորակազմը Աֆղանստանից դուրս է բերվել, եւ 2015-ի հունվարի 1-ից ռազմական գործողությանը փոխարինել է «Վճռական աջակցություն» ոչ ռազմական առաքելությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ