News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ: Այս  մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն համագործակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Իսկ hարցին, թե ո՞ր դեպքում կհամագործակցեն Քոչարյանի հետ, նա չպատասխանեց՝ նշելով, որ առաջիկայում նման հարց չունեն օրակարգում։

Իսկ լրագրողի այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Ծառուկյանն ասաց, որ հարցը իրավական տիրույթում է. «Այնտեղ քննում են, պատասխանները կասեն, նոր մենք մեր կարծիքն ու տպավորությունները կասենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ