News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և բարեպաշտ ժողովրդին:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, Արցախի իշխանություններին և բարեպաշտ Մեր ժողովրդին Անկախության տոնի առիթով:

Գոհունակության, ցնծության և հպարտության զգացումով է այսօր լցված Մեր հոգին: Ազգովի տոնում ենք 27-րդ տարեդարձը Արցախի Հանրապետության անկախության, 27-րդ տարեդարձը արցախահայության ազատ, արժանապատիվ կյանքով ապրելու կամարտահայտության: Մեր մտապատկերում վեր են հառնում դժվարին տարիներն արցախյան գոյապայքարի: Առ Աստված ապավինությամբ ազգս հայոց ոտքի կանգնեց պաշտպանելու իր արդար իրավունքները հայրենի պատմական Արցախում՝ փաստելով, որ Հայոց Ցեղասպանությամբ հայ ժողովրդի համար բացված 20-րդ դարը չի կարող մայր մտնել նույնպիսի ոճրագործությամբ: Հաղթանակեց հայրենիքի հանդեպ անմնացորդ սերն ու նվիրումը: Մեր ժողովրդի արի զավակները արյան գնով ու անօրինակ սխրանքներով ազատագրեցին հայրենի հողը: Արցախյան հերոսամարտը պսակվեց հռչակումով անկախ պետականության, մի ճանապարհ, որին արցախահայությունը ոտք դրեց գալիք բոլոր դժվարությունների և փորձությունների քաջ գիտակցությամբ և մարտահրավերներին դիմագրավելու հանձնառությամբ:

Փառք Աստծո, հակառակ ամենածանր պայմանների, բազում դժվարությունների ու նեղությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի՝ Մեր զավակները, ազատության արժեքի ամենաբարձր գիտակցությամբ, իրենց արժանապատիվ կյանքը կերտեցին և շարունակում են իրենց նախնյաց քաջարի, անկոտրում ոգու և հավատի կրողը մնալ: Մենք հպարտ ենք Արցախի Մեր սիրեցյալ ժողովրդով և աջակից նրա հայրենաշեն ու ազգանվեր ծրագրերին` մշտապես աղոթում ենք նրա խաղաղ, բարօր և արգասաբեր կյանքի համար:

Մեծարգո Նախագահ, բարձր ենք գնահատում Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Ձեր նվիրումն ու անդուլ ջանքերը և Արցախի մեր բարեպաշտ ժողովրդի իղձերի իրականացմանը միտված ծրագրերը:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջով խաղաղ երկնքի ներքո բարօր պահպանի մեր Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ պահի արցախահայությանը` պարգևելով անվրդով ու ապահով, շեն ու պայծառ կյանք»,- ասված է ուղերձում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ