News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արենիի քարանձավում հնագույն գինեգործարանը սենսացիոն հայտնագործություն է, բայց մենք դեռ տաք ենք, դա չենք գիտակցում։ Սա Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի տեսակետն է։

Նա համոզված է, որ հայերս այնպես համեստորեն նշեցինք այդ գյուտը, որ Հռոմի պապը կնախանձեր մեր համեստությանը։ Այլ երկրներ, Ա. Հարությունյանի համոզմամբ, մեծ շոուներ կկազմակերպեին, ամբողջ աշխարհի ուշադրությունը կգրավեին։

Ըստ  գինեգործի՝ Արենիի հնագույն գինեգործարանը ժամանակագրական առումով երրորդ կարեւորագույն հայտնագործությունն է։

Առաջինը՝ Չինաստանում 9000 տարվա վաղեմության բրնձի հատիկների հայտաբերումն է, որն ըստ ենթադրության օգտագործվել է օղի պատրաստելու համար։ Երկրորդը՝ Հունաստանում 6100 տարի վաղեմության խաղողի կորիզների հայտնաբերումն է։ Եւ երրորդը՝ 6000 տարվա հնության Արենիի գինեգործարանի հայտնաբերումն է։

Հիշեցնենք, որ միջազգային գիտնականների խումբը՝ հնագետներ Եգիպտոսից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից՝ Հանս Բառնարդի ղեկավարությամբ, Վայոց ձորի Արենի գյուղում հայտնաբերել է հնագույն գինեգործարան, որի հնությունը հաշվարկվում է 6,1 հազ. տարի։ Նմուշների քիմիական քննությունից պարզ է դարձել, որ տեղի բնակիչները գինեգործությամբ են զբաղվել մոտավորապես մ. թ. ա. 4000թ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ