News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այս տարի Միջերկրական ծովում միգրանտների եւ փախստականների մահացության ավելի մեծ թվով դեպքեր են գրանցվել, ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) տարեկան զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Զեկույցում, մասնավորապես, ասված է, որ միգրանտների ու փախստականների ընդհանուր թիվը, որը ժամանում է Եվրոպա, 2018 թվականին կրճատվել է 42 տոկոսով։ Սակայն մահացության մակարդակը կտրուկ աճել է հատկապես Միջերկրական ծովի շրջանում, որտեղ հունվարից հուլիս ժամանակահատվածում ամեն 18 մարդուց մեկը մահացել է։ Նախորդ տարվա նույն այդ ժամանակահատվածում մահացել է ամեն 43–րդ միգրանտը։    

ՓԳՀ-ի տվյալներով՝ այս տարի Միջերկրական ծովում զոհերի կամ անհայտ կորածների թիվը  գերազանցել է 1600 մարդը։

«Այս զեկույցը հերթական անգամ հաստատում է, որ Միջերկրական ծովով ճանապարհը ճանապարհորդության համար առավել մահացուն է»,–հայտարարել է ՄԱԿ ՓԳՀ եվրոպական բյուրոյի տնօրեն Պասկալ Մորոն։

Այս առնչությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ մեկտեղ կոչ է արել տարածաշրջանային մոտեցում մշակել Միջերկրական ծովում մարդկանց փրկելու եւ ափ հասցնելու համար։ Բացի այդ, ՓԳՀ-ն կոչ է անում Եվրոպայի իշխանություններին ավելացնել փախստականների համար օրինական ճանապարհները, մասնավորապես, ավելացնել բնակեցման ծրագրերը եւ չխոչընդոտել ընտանիքիների վերամիավորմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ