News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» 45-րդ միջազգային կինոփառատոնում (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը) կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը:  Այս մասին տեղեկացրել է բրիտանացի անկախ պրոդյուսեր, ծրագրի ղեկավար Դենիել Բըրդը։ Նրա խոսքերով, «Cinema Classics»-ի պատասխանտուները սիրով են համաձայնել ներկայացնելու 20-րդ դարի տաղանդավոր ռեժիսորներից մեկի՝ Ս․Փարաջանովի ոչ շատ հայտնի ֆիլմը «Թեյլլուրիդ»-ի լսարանին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հակոբ Հովնաթանյանը»  առաջին ֆիլմն է, որը վերականգնվել է «Համո Բեկնազարյան» ֆիլմերի վերականգնման նախագծի շրջանակներում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Fixafilm ընկերության եւ KinoKlassika հիմնադրամի (Լոնդոն) կողմից իրականցվող հայկական ֆիլմերի վերականգնաման ծրագրով նախատեսվում է վերկանգնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերը, ինչպես նաեւ մի շարք հայկական դասական ֆիլմեր։

Դենիել Բըրդը նախագծի հետ կապված մի շարք կազմակերպչական եւ իրավաբանկան հարցեր ճշգրտելու եւ տեղում նյութի հետ ծանոթանլու նպատակով մի քանի անգամ եղել է Երեւանում, եւ այցելել Մատենադրան։ Ոգեշնչված հայկական ձեռագրերի թանգարնում պահպանվող հարուստ նմուշներից անմիջապես ձեռնամուխ է եղել հայկական ֆիլմերի վերկանգնման նախագծի իրականցմանը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը դեռեւս հունիսին ֆիլմի ժապավենը տեղափոխել է Վարշավա, որտեղ եւ Fixafilm ընկերությունում անմիջապես սկսվել են ֆիլմի վերականգնման աշխատանքները։ Fixafilm-ի աշխատակիցները ֆիլմը վերկանգնելու ընթացքում մշտապես համագործակցել են հայ մասնագետների հետ։

«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանագում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» միջազգային կինոփառատոնի ծրագրի հիմնական մասը կազմում է նոր ֆիլմերի պրեմիերաները, որը փառատոնի ոչ պաշտոնական ավանդույթն է։ Փառատոնի որդեգրած հենց այս քաղաքականության արդյունքում էլ «Թեյլլուրիդ» անունը սերտորեն կապված է կինոյի ոլորտում նոր ֆիլմերի եւ նոր անունների բացահայտման հետ։

 Կից ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ ներկայցված են ֆիլմի չվերականգնված եւ վերկանգնված կադրերը միաժամանակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ